Լրահոս
Քաղաքական
15:35
25.06.25
360

Երկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«9 Տարի առաջ՝ 2016 թվականին, զինված խմբի կողմից ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա, սպանվեցին իրենց ծառայական պարտականությունները կատարող ոստիկաններ:

Ներկայիս իշխանության պարագլուխները հանրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն ահաբեկչական գործողությունների և բոցաշունչ ելույթներ էին ունենում:

Նրանք այդ գործողությունների արդյունքում մնացին անպատիժ, եկան իշխանության, ու հիմա «հեղաշրջման պլան» -ի, կամ ենթադրյալ ձայնագրությունների համար կալանավորում են մարդկանց…

Համացանցում սրանց գործողությունները արդարացնում են «մարդիկ», ովքեր այդ օրերին ահաբեկիչների գործողությունը անվանում էին անհնազանդության դրսևորում:

Երկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի…»։