Լրահոս
Միջազգային
14:43
24.06.22
98

Երևանը և Բաքուն չեն փոշմանել՝ սահմանազատումը կարևոր է. Լավրով

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի  հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ քննարկվում է Մոսկվայում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով  հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը։

«Մենք ազդակներ չենք տեսնում առ այն, որ կողմերը փոշմանել են։ Հակառակը՝ և՛ Երևանում, և՛ այսօր Բաքվում ես հաստատումներ ստացա, որ սահմանազատումը կարևոր տարր է», - ասել է նա: