Լրահոս
Հասարակական
12:17
14.12.25
159

Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցում՝ թիվ 36/5 հասեցի դիմաց, ավտոմեքենա է այրվում,  հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 46-ամյա Հայկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի համագամքները։