Լրահոս
Երևան
11:07
22.06.22
145

Երևանում ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Այսօր՝ ժամը 03։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03:34-ին։ Այրվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Շ․) շարժիչի հատվածը, երկու անվադողերը և սրահը՝ մասամբ: