Լրահոս
Հասարակական
11:43
24.06.22
114

Երևանում 31-ամյա վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Img default alt hy

Հունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել են Opel Astra, Volkwagen Gold, Honda Elision, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ 

Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Մյուս վարորդները ևս  ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոը եղել է Opel-ի խմած վարորդը, ով վթարից հետո պարեկների ու տուժած վարորդների ներկայությամբ հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»։