Լրահոս
Հասարակական
09:15
16.12.25
250

Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Img default alt hy

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
 
Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։