Լրահոս
Առողջապահական
21:32
27.02.20
71

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը փորձում է կանխարգելել միավորումը

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց: Նրանք դեմ են առողջապահության նախարարի ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմանը այդպես հնարավոր չէ պահպանել սպիդով հիվանդների անհայտ մնալու իրավունքը: Երկու օր առաջ աշխատանքից հեռացվել է կենտրոնի տնօրենը, իսկ փոխտնօրենին երեկ բերման էին ենթարկել, այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր ժամանակավոր պաշտոնակատարին հանձնել հիմնարկության կնիքը, որոշ փաստաթղթեր ու աշխատասենյակի բանալին: