Լրահոս
Իրավական
13:26
25.06.25
396

Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը

Img default alt hy

Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում, այս մասին գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին։

«Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»,-գրել է Մախսուդյանի որդին։