Լրահոս
Հասարակական
20:10
21.09.22
413

Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել և փակել է ճանապարհը. վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները

Img default alt hy

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Դեմիրճյան փողոցում՝ թիվ 11 տան դիմաց, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սպիտակ քաղաքի բնակիչ, 35-ամյա  Զորի Նաջարյանին պատկանող ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Հսկայական ծառն ընկել է ավտոմեքենայի վրա: 

Երթևեկությունը ժամանակավորապես պարեկների կողմից դադարեցվել է, քանի որ հսկայական  ծառը փակել է ճանապարհը: