Լրահոս
Քաղաքական
13:28
21.09.22
115

Դատապարտում ենք տեղի ունեցածը. այս խայտառակության հեղինակ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա. հայտարարություն

Img default alt hy

««Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր, սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառման բերման է  ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում և մայրեր:

Բերման ենթարկված մայրերից երկուսն ունեն վնասվածքներ: Փորձ է արվել բերման ենթարկել նաև դեպքի վայրում գտնված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որի նկատմամբ ևս բռնի ուժ է կիրառվել:

Հատուկ ընդգծում ենք, որ հերոսների մայրերին բերման են ենթարկել տղամարդ ոստիկանները:

Կատարվածը ողբերգություն է, կատարվածը հայոց պետականության և հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է և այս ամոթի և խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան և միջազգային կառույցների համար հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվելուց առաջ և այդ պահին ծնողները որևէ հակաիրավական կամ բռնի գործողություն չեն կատարել:

Ոստիկանները խոչընդոտել են նաև լրագրողների և օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

Հայերենում և որևէ լեզվում կատարվածը բնորոշող արտահայտություններ և բառեր չկան:

Դատապարտում ենք տեղի ունեցածը և մեկ անգամ շեշտում, որ այս խայտառակության հեղինակը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա:

Միաժամանակ ոստիկանությանը, ուժային մյուս կառույցներին կոչ ենք անում դադարեցնել Հայաստանի պատիվն ու հեղինակությունն արատավորող, սպայի պատիվն արատավորող հրամանների կատարումը և կանգնել ոչ թե գործող վարչախմբի, այլ հայ ժողովրդի, այդ ժողովրդի համար զոհված տղերքի ընտանիքների և մեր պետության կողքին»: