Լրահոս
Առողջապահական
17:31
22.06.22
138

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 540,5 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 540 միլիոն 567 հազար 548: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 322 հազար 38 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 86 միլիոն 452 հազար 232 և 1 մլն 13 հազար 975, Հնդկաստանում՝ 43 միլիոն 331 հազար 645 և 524 հազար 903, Բրազիլիայում՝ 31 միլիոն 818 հազար 827 և 669 հազար 390, Ֆրանսիայում՝ 30 միլիոն 476 հազար 915 և 150 հազար 201, Գերմանիայում՝ 27 միլիոն 454 հազար 225 և 140 հազար 462, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 717 հազար 987 և 180 հազար 376:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 813,8:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3103, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3106, Ֆրանսիայում՝ 2275, Գերմանիայում՝ 1665, Մեծ Բրիտանիայում 2620 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: