Լրահոս
Աշխարհ
17:45
25.09.22
143

Չինացի գիտնականները կլոնավորել են աշխարհում առաջին արկտիկական գայլին

Img default alt hy

Չինացի գիտնականները կլոնավորել են աշխարհում առաջին արկտիկական գայլին (Canis lupus arctos), առաջին ձագը ծնվել է հունիսին, երկրորդը կծնվի առաջիկա օրերին, ասել է SinoGene-ի գործադիր տնօրեն Մի Ջիդոնգը։

«Հարյուր օր առաջ ծնվեց աշխարհում առաջին կլոնավորված արկտիկական գայլը, մենք ասուլիս կազմակերպեցինք՝ միասին ականատես լինելու այս կարևոր օրվան, և ես կարծում եմ, որ սա ոչ միայն SinoGene-ի և Harbin Polar Park-ի ձեռքբերումն է, այլ նաև մեր նոր փորձն ու բեկումը անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների պաշտպանության և բուծման ոլորտում։ Ծրագրի մեկնարկից՝ 2020 թվականից մինչև այս տարվա հունիսը՝ գայլի առողջ ձագի ծնունդը, լի էր բազմաթիվ դժվարություններով, բայց հետ նայելով, մենք հասկանում ենք, որ դա ամեն ինչ արժեր»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մի Ջիդոնգը շնորհանդեսի ժամանակ: