Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:53
26.09.22
78

Բիշքեկը և Դուշանբեն կարագացնեն սահմանի ընդհանուր հատվածի նկարագրման գործընթացը

Img default alt hy

Ղրղզստանը և Տաջիկստանը որոշում են ընդունել արագացնել սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման և սահմանազատման ընթացակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սեպտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին տրամադրված արձանագրության պատճենում, որն ստորագրել են Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային ավտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովը:

«Սահմանամերձ տարածքներում սադրիչ գործողություններ թույլ չտալու, բախումների ծագումը կանխելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով կողմերը համաձայնության են եկել արագացնելու ղրղզա-տաջիկական պետական սահմանի մնացած հատվածներում անցման գծի նախագծային նկարագրման ավարտման աշխատանքը»,- ասված Է արձանագրության մեջ:

Ինչպես նշված Է այնտեղ, կողմերը համաձայնության են եկել սահմանապահ պահակետեր չտեղակայել սահմանի այն հատվածի մերձակայքում, որտեղ մարտական ընդհարումներ տեղի ունեցան երկու պետությունների զինծառայողների միջև, և թույլ չտալ «վիճելի տարածքների յուրացում» :