Լրահոս
Միջազգային
20:21
18.12.25
142

Բելգիայի բանտերից մեկում բանտարկյալների հետ կապված միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել

Img default alt hy

Բելգիայի Անտվերպեն նահանգի Մերկսպլաս բանտում կալանավորների միջև ծագած խնդրի հետևանքով ոչ ոք չի տուժել,  զոհեր չեն եղել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է Soir թերթը՝ հղում անելով բանտի վարչակազմի մամուլի խոսնակ Վալերի Կալեբոյին։

«Զենք չի կիրառվել, վիրավորներ չկան», - նշել է նա։

Կալեբոյի խոսքով՝ մոտ 40 տարեկան կասկածյալը փակել է իր խցի դուռը և պատանդ է վերցրել երկու խցակիցների։ Նա հավելել է, որ կասկածյալի դրդապատճառները կապված են եղել իր՝ մեկ այլ բանտ տեղափոխելու խնդրանքի հետ, որը երկար ժամանակ մերժվել էր գերբնակեցման պատճառով։

Բելգիայի բանտային վարչակազմի գլխավոր տնօրեն Մաթիլդե Ստինբերգենը դեկտեմբերի 16-ին հայտարարել է, որ բանտերի գերբնակեցման պատճառով կա Բելգիայի բանտային համակարգի փլուզման վտանգ։