Լրահոս
Հասարակական
23:30
21.09.22
153

Բախվել են Lexus-ը, Niva-ն ու մեղուների փեթակներ տեղափոխող ЗИЛ-ը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Lexus, ВАЗ 2121 և ЗИЛ մակնիշի կցորդիչով  ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ը կցորդիչով տեղափոխում էր մեծ քանակի մեղվի փեթակներ և մի քանի փեթակներ վնասվել էին ու մեղուները դրսում էին հայտնվել: 

Ոստիկանությունն ու քննչական բաժնը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: