Լրահոս
Միջազգային
20:00
20.09.22
71

Բաթումի օդանավակայանում ձերբակալել են մարիխուանայի խոշոր խմբաքանակ փոխադրող օտարերկրացի կնոջ

Img default alt hy

Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել Է ավելի քան 11 կիլոգրամ մարիխուանա փոխադրող 37-ամյա օտարերկրացի կնոջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում: Հետաքննությունը պարզել Է, որ կինը թմրանյութերը բերել Է Հարավային Աֆրիկայից:

Մեղադրյալի ուղեբեռի ստուգման ընթացքում ոստիկանությունը ճամփորդական պայուսակի գաղտնարանում հայտնաբերել Է 11,2 կիլոգրամ մարիխուանա՝ կշռածրարված 11 փաթեթներում: Թմրանյութն առգրավվել Է որպես նյութական ապացույց: Քրեական գործ Է հարուցվել «Խոշոր չափով թմրամիջոցների Վրաստան անօրինական ներկրում», և «Հատկապես խոշոր չափով մարիխուանայի անօրինական ձեռքբերում, պահում, տեղափոխում» հոդվածներով: Հանցագործությունը պատժվում Է 15-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ, հաղորդել Է Sputnik-ը: