Լրահոս
Քաղաքական
21:43
17.12.25
197

Բաքվի բանտի դռներն ո՞ւմ համար կբացի Ալիևը. ադրբեջանական համաներում կամ նախընտրական նվեր՝ Փաշինյանին

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ ադրբեջանական բանտերում գտնվողներից 20 000-ին համաներում շնորհելու մասին հույսեր է տվել հայ գերիների հարազատներից ոմանց: Կեղծ հոդվածներով 20 տարվա ազատազրկման դեատապարտված Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդան այդ ֆոնին հրապարակել է իր նամակը՝ ուղղված Մեհրիբան Ալիևային, հույս հայտնել, որ իր ամուսինը այդ 20 000-ից մեկը կլինի: Բայց այդպիսի հույսեր չեն տալիս հայ վերլուծաբանները: Ադրբեջանագետ Արման Բադալյանի կարծիքով՝ այդ համաներումը ամենայն հավանականությամբ վերաբերում է թեթև հանցագործությունների համար դատապարտվածներին, բայց հայերին ծանր հանցագործությունների կեղծ մեղադրանքներով են ազատազրկել Ադրբեջանի դատարանը: