Լրահոս
Իրավական
08:36
26.06.25
259

Բագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորվեց

Img default alt hy

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։

Սրբազանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով»։

Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: