Լրահոս
Քաղաքական
21:43
25.06.25
233

Այսօր սրբազանին աջակցելը, կարծում եմ, նվազագույնն է, որ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը. Արթուր Սարգսյան

Img default alt hy

«Բագրատ Սրբազանն այս պայքարին տվել է ամեն ինչ՝ իր ունեցած ամենը։ Այսօր նրան աջակցելը, կարծում եմ, նվազագույնն է, որ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը»,-գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Նա կոչ է արել այսօր, ժամը 22:00-ին լինել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության

դատարանում (Մասիվի դատարան, հասցե՝ Գյուլիքևխվյան 20), որտեղ քննվելու են այսօր ապօրինի ձերբակալված քաղաքացիների, այդ թվում Բագրատ Սրբազանի կալանքի միջնորդությունները։