Լրահոս
Քաղաքական
09:15
18.12.25
256

Այսօր պետք է դառնա համերաշխության օր․ ես նույնպես գնալու եմ Էջմիածին ժամը 16։00-ին՝ հորդորելով զսպվածությունը և պատասխանատվություն․ Ալիկ Ալեքսանյան

Img default alt hy

Այսօր ամոթի օր չի դառնալու, այսօր պետք է դառնա համերաշխության օր։ Ես նույնպես գնալու եմ Էջմիածին ժամը 16։00-ին՝ հորդորելով զսպվածությունը և պատասխանատվություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Իմ նպատակը յուրաքանչյուր հնարավոր բախման ու լարվածության կանխումն է։ Մենք չպետք է պառակտվենք։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր միասնության հիմքն է ու հոգևոր բնօրրանը»,-ասել է նա։