Լրահոս
Հասարակական
15:53
23.09.22
378

Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում, բախվել են Infiniti-ն ու Opel Zafira-ն․ կա 7 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Infiniti և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղոփոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։