Լրահոս
Հասարակական
11:45
24.06.22
299

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 75-ամյա վարորդը Toyota Prado-ով Հրազդան-Բջնի ճանապարհին հայտնվել է փոսում

Img default alt hy

Հունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում 75-ամյա Գրիշա Գ-ն իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց և հայտնվել փոսում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիշա Գ-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նրան մոտեցրել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ 

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։  

Ա. Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի սթափության աստիճանը պարզվի։