Լրահոս
Երևան
12:50
24.06.22
252

Ավտովթար՝ Երևանում. բախվել են ՎԱԶ 2121-ն ու Volkswagen-ը, Նիվան գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և վրացական համարանիշներով Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը։  

Վթարի հետևանով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։  

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։