Լրահոս
Առողջապահական
17:40
24.06.22
430

Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկը 65 տոկոսի չափով այրվածքներ ունի

Img default alt hy

«Հայլուր»-ին Հայաստանի առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ 5 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Տուժածներից մեկի կյանքին վտանգ է սպառնում․ նա 65 տոկոսի չափով այրվածքներ ունի։

Տուժողները ոչ միայն այրվածքներ են ստացել, այլ նաև մեծ քանակությամբ ծուխ են շնչել և ծխահարվել։

Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար: