Լրահոս
Աշխարհ
00:47
25.03.20
68

Աշխարհը «մնացել է տանը»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստացնող է համարում կորոնավիրուսի տարածման արագությունը: Աշխարրհում վարակակիրների թիվը 100 հազարի սահմանագիծը հատեց վարակի մասին առաջին հայտարարությունից 67 օր անց: Հաջորդ 11 օրում այդ թիվն անցավ 200 հազարը: Իսկ 4 օր հետո, արդեն վարակակիր էր 300 հազարից ավելի մարդ: 50 երկրի կառավարություն կոչով դիմել է մոտ մեկ միլիարդ մարդու՝ մնալ տներում, ինքնամեկուսանալ: Ազատ կյանքի սովոր մոլորակի բնակիչները շարունակում են դիմադրել կյանքի նոր կանոններին: