Լրահոս
Հասարակական
19:30
23.06.22
359

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով հայտնվել է ջրատարում

Img default alt hy

Հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Միշա Պ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Ավտոմեքենան դուրս բերելու համար վարորդ Միշա Պ.-ն օգտագործել է հատուկ  տեխնիկա: