Լրահոս
Հասարակական
18:05
24.06.22
270

Արտակարգ դեպք՝ Երևանում. Volkswagen-ում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Վաղարշյան-Արամ Խաչատրյասն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա  է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են 36-ամյա Ալիկ Հակոբյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է: