Լրահոս
Միջազգային
12:30
23.09.22
102

Արևմուտքի երկրները չեն շտապում բավարարելու արդի տանկերի մատակարարման՝ Կիևի խնդրանքը

Img default alt hy

Ուկրաինան Արևմուտքի երկրներին խնդրում Է շտապ սկսել արդի տանկեր մատակարարել իրեն, սակայն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն շտապում բավարարելու Կիեի այդ խնդրանքը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին գրում Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

«Այժմ դա (արդի տանկերը) առաջինն Է նրանց ցուցակում: (…) Նրանք փորձում են վերադարձնել տարածքը, տանկերը կօգնեն անելու դա»,- հրատարակությանը հայտարարել Է Կոնգրեսի մի աշխատակից:

Ինչպես գրում Է Politico-ն, փորձագետների և ուկրաինացի պաշտոնատար անձանց կարծիքով՝ ամերիկյան Abrams տանկերը և գերմանական Leopard-ները կարող են զգալիորեն բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը:

Սակայն, թերթի տվյալներով՝ Վաշինգտոնում և Բեռլինում ազգային անվտանգության հարցերը համակարգող պաշտոնատար անձինք տատանվում են Կիևին համապատասխան տեխնիկայի մատակարարման որոշում ընդունելու հարցում, մասնավորապես լոգիստիկայի և դրա օգտագործմանն Ուկրաինայի զինված ուժերի ուսուցման հետ կապված դժվարությունների պատճառով:

«Բավականին բարդ Է Ուկրաինային հանձնել ոչ միայն ամերիկյան արտադրության տանկերն, այլև դրանց սպասարկման դետալները: (…) Չենք ցանկանում նրանց տալ ինչ-ր բան, ինչը կփչանա, կվերջանա դրա բենզինը, իսկ նրանք չեն կարողանա այն լցավորել»,- Politico-ին հայտարարել Է ամերիկացի պաշտոնյան, որի անունը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: