Լրահոս
Քաղաքական
17:40
16.12.25
2 765

Արդյոք հայ զինվորներին ադրբեջանցիները ստուգո՞ւմ են. ՊՆ-ի պատասխանը

Img default alt hy

Մենք գրել էինք, որ համացանցում տարբեր գործիչներ վկայություններ են տալիս, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում կան հայկական դիրքեր, որտեղ բարձրանալիս հայ զինվորներին ստուգում են ադրբեջանցի զինված ծառայողները: Այս մասին հրապարակային հայտարարություններ են արել հանրային գործիչներ Արթուր Համբարձումյանն ու Ավետիք Քերոբյանը: 

Քերոբյանը մասնավորապես հայտարարել է. « «Ադրբեջանցի սահմանապահները հայկական սուվերեն տարածքում ստուգում են հայ զինվորներին մարտական հերթափոխի ժամանակ։ Ավելին՝ 2 հատ պահեստատուփից և 2 օրվա սննդից ավելի չեն թողնում։ Փաստացի այդ հենակետի/երի զինվորները պատանդ են և չեն կարողանում դուրս գալ, վերջիններիս պարտադիր ինչ-որ մեկը պետք է փոխարինի։ Խնդրի մասին տեղյակ է ՊՆ-ն և ոչինչ փաստացի չի ձեռնարկում»,- հայտարարել է ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանը: 

«News.5tv.am»-ը պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՊՆ՝ հարցնելով.

1. Արդյոք գրառման մեջ նկարագրած իրավիճակը, մասնավորապես, որ ադրբեջանցի զինծառայողները ստուգում են հայ զինծառայողներին, համապատասխանո՞ւմ է իրականությանը:

2․ Պաշտպանության նախարարությունը տեղյա՞կ է նման խնդրի, եթե այո, ապա ինչպե՞ս է պատրաստվում լուծել այն:

Պաշտպանության նախարարությունից, սակայն, այս պարզ հարցերին չէին պատասխանել, փոխարենը մեկամսյա ժամկետ են խնդրել: 

ՊՆ-ի պատասխանը այնուամենայնիվ ստացել ենք. հարցերին հստակ պատասխան տալու փոխարեն նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ուղարկել է հետևյալ տեքստը. «Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի և սոցցանցերի հրապարակումները, դրանց արձագանքում ըստ անհրաժեշտության:

Հայտնում ենք նաև, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափախերն իրականացնում են բնականոն»: