Լրահոս
Հասարակական
22:15
18.12.25
458

Արարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Ներքին Դվին գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշների ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։