Լրահոս
Քաղաքական
09:52
21.09.22
602

Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. Ջերմուկի ուղղությամբ մխրճված ադրբեջանական ջոկատը դեռ շրջափակման մեջ է. ՊՆ խոսնակ

Img default alt hy

«Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա։

Հարցին՝ հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, ՊՆ խոսնակը պատասխանեց.

«ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ ԳՇ պետն ասել էր, թե «սպասում ենք, որ ադրբեջանական խմբերի պաշարները վերջանան ու ինքնուրույն հետ գնան»։