Լրահոս
Առողջապահական
12:42
22.06.22
176

Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացածների վիճակը կայուն է

Հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կրակոցից վիրավորում ստացած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից երկուսի վիճակը կայուն է։ Այս մասին «24News»-ին տեղեկացրել է «Արմենիա» ՀԲԿ կենտրոնի բժիշկ Արմեն Կուրղինյանը:

«Թոքերի և կրծքավանդակի հատվածում վնասում ստացած քաղաքացին իրեն ավելի լավ է զգում, շուտվ կտեղափոխվի բաժանմունք»,- մանրամասնել է նա: