Լրահոս
Միջազգային
17:58
17.12.25
151

Անվտանգության շռայլ խոստումներ՝ Ուկրաինային. Կրեմլը կվերլուծի եվրոպական առաջարկները

Ուկրաինայի համար միջազգային պահանջների հանձնաժողով ստեղծելու մասին նոր համաձայնագիր ստորագրելու համար Հաագայում են հավաքվել Եվրամիության և Եվրոպայի խորհրդի երկրների պատվիրակները: Հրադադարի մշտադիտարկման մեխանիզմ են նաև պատրաստվում ստեղծել ԱՄՆ-ն ու դաշնակիցները: Բայց պատերազմը դադարեցնելու բանակցությունների ֆոնին Գերմանիան և Մեծ Բրիտանիան Կիևին աջակցություն են խոստացել, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։