Լրահոս
Քաղաքական
14:06
17.12.25
1 715

Աննա Հակոբյանի հիմնադրամին խոշոր փոխանցումներ են կատարվել

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին խոշոր փոխանցումներ են կատարվել, այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից: 

Հիմնադրամին մասնավորապես 20 մլն դրամ է փոխանցել է «Արսենալ լտդ» ՍՊԸ-ն: Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, բաժնեմասերի 57.5 տոկոսը պատկանում է Բելառուսի քաղաքացի Ստանիսլավ Բեկովին, 36 տոկոսը ՀՀ քաղաքացի Կարինա Ղազարյանին, իսկ մնացած 6,5 տոկոսը՝ ««Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲ ընկերությունը: 

Կառավարության 2019 թվականի փետրվաի 21-ի նիստում որոշվել է մաքսային արտոնություն տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները պետք է օգտագործվեին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Աննա Հակոբյանի հիմնադրամին 10-ական մլն դրամ են փոխանցել «Ջերմուկ գրուպը», Խաչատուր Սուքիասղյանի ընտանիքի կողմից ստեղծված «Սուքիասյան» հիմնադրամը: