Լրահոս
Քաղաքական
21:45
16.12.25
290

Անամոթ մանիպուլյացիա կամ մեծ աժիոտաժ՝ եվրոպական փողերի շուրջ. ո՞վ է Հայաստանի «հիբրիդային թշնամին»

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանին Եվրամիության օժանդակությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան փարատել անհանգստությունը, թե հնարավոր հիբրիդային սպառնալիքի դեմ պայքարում միայնակ չէ Երևանը: 

Անգամ միջազգային իրավունքի փորձագետ, եկեղեցուն աջակցելու համար կալանավորված Սամվել Կարապետյանի փաստաբաններից Ռոբերտ Ամստերդամն է անդրադարձել այդ ԵՄ աջակցությանը: Ամստերդամը կարծում է, որ «Փաշինյանը մանիպուլացնում է Արևմուտքին»: