Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:00
26.09.22
126

ԱՄՆ-ը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային զենքի ստանդարտներին AUKUS-ի համապատասխանության հարցով

Img default alt hy

Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ՝ միջուկային զենքի չտարածման «ամենաբարձր» ստանդատներին AUKUS միավորման (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) համապատասխանության հարցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 26-ին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 66-րդ ամենամյա նստաշրջանում ընթերցել Է Միացյալ Նահանգների Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի ապահովենք Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միջև AUKUS գործընկերության համապատասխանությունը (միջուկային զենքի) չտարածման ամենաբարձր ստանդարտներին»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: