Լրահոս
Միջազգային
20:10
24.09.22
160

ԱՄՆ-ում հայտարարել են նավթի ռեկորդային ցածր պաշարների մասին

Img default alt hy

Բենզինի գների իջեցման նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռեկորդային ապրանքային միջամտությունները ԱՄՆ-ում հանգեցրել են նավթի ռազմավարական ամենացածր պաշարին 1984 թվականից ի վեր՝ վառելիքի համաշխարհային շուկաներում հնարավոր տուրբուլենտների նախօրեին, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ասվում է Wall Street Journal-ի կայքում:

Սեպտեմբերի 16-ի դրությամբ ռազմավարական պաշարում մնացել է մոտ 427 մլն բարել նավթ, ինչը նվազագույնն է վերջին 40 տարվա ընթացքում։

Մարտի 31-ից ի վեր պաշարը նվազել է 155 միլիոն բարելով, երբ Բայդենը կոչ է արել թողարկել մոտ 180 միլիոն բարել վառելիք:

Ապրանքային ինտերվենցիաների ֆոնին բենզինի ինքնարժեքը նվազել է գրեթե 100 օր անընդմեջ։ Երեկ մեկ գալոնը միջինը կազմել է 3,689 դոլար՝ հունիսի 14-ի ռեկորդային 5,016 դոլարի դիմաց:

Ապրիլի 1-ին Բայդենը հայտարարեց շուկայում «տասնյակ միլիոնավոր բարել» նավթի մասին։ Նրա խոսքով՝ ավելի քան 30 նահանգ պատրաստ է բաց թողնել վառելիքի իրենց պաշարները։