Լրահոս
Միջազգային
23:57
16.12.25
153

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը

Img default alt hy

ԱՄՆ-ն կասեցրել է Միացյալ Թագավորության հետ 40 միլիարդ դոլարի տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրի իրականացումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով բրիտանացի պաշտոնյաների հայտարարությանը։

Նշվում է, որ տեխնոլոգիական բարգավաճման համաձայնագիրը, որը վերաբերում է արհեստական ​​բանականությանը, քվանտային հաշվարկներին և քաղաքացիական միջուկային էներգիային, կնքվել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերին Միացյալ Թագավորություն կատարած պետական ​​այցի ժամանակ։ 

Ըստ աղբյուրի՝ ամերիկացի պաշտոնյաները դժգոհ են բրիտանական ինտերնետային անվտանգության կանոններից, թվային ծառայությունների հարկից և սննդի անվտանգության սահմանափակումներից։