Լրահոս
Աշխարհ
17:19
22.12.25
170

ԱՄՆ հետախուզության սկանդալային տվյալները հերքում է Մոսկվան. անորոշ է մնում Ուկրաինայի ճակատագիրը

Մինչև տարեվերջ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու ամերիկյան ջանքերը, կարծես, փակուղի են մտնում: Թրամփի բանագնացները հանգստյան օրերին Մայամիում ուկրաինացիների և ռուսների հետ հանդիպումները կառուցողական և արդյունավետ են անվանում, սակայն դեռևս հստակություն չկա հիմնական՝ տարածքային և անվտանգային հարցերում: Հայտնի է միայն, որ 4 առանձին փաստաթուղթ ու 20 կետանոց խաղաղության ծրագիրն է քննարկվել: Իսկ ահա ռազմաճակատում առաջխաղացման մասին են հայտնում ռուսները: Ուկրաինացիները հաստատում են: