Լրահոս
Քաղաքական
16:15
23.09.22
119

Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի երեք և Արցախի երկու նախագահները քննարկել են իրավիճակը

 

Հայաստանի 3 նախկին և Արցախի երկու նախագահները ու Ամենայն հայոց կաթողիկոսը շահագրգիռ քննարկում են ունեցել Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նախօրեին Էջմիածնում Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Գարեգին Երկրորդի հանդիպումից հետո այս հայտարարությունն է տարածել Մայր Աթոռը: Հանդիպումը կաթողիկոսի հրավերով է եղել: