Լրահոս
Քաղաքական
10:13
22.09.22
320

Ալիևը սպառնում է Հայաստանին՝ Բերձորից

Ալիևը մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանին հանձնված Բերձորում երեկ իրենց դրոշն է բարձրացրել ու արդեն ավանդական դարձած սպառնալիքներով ճառ արտասանել:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»:

«Թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել»,- ասել է Ալիևը՝ հասկանալի ակնարկներ անելով խաղաղության դարաշրջան բացել փորձող հայկական կողմին: