Լրահոս
Հասարակական
23:00
21.09.22
148

Ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են

Img default alt hy

Սեպտեմբերի 21-ին, ժամը 18։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են «Պարզ լիճ» հանգստյան գոտուց դեպի Գոշավանք տանող անտառամիջյան հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դ․ Ք․-ին և Ա․ Ա․-ին  «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հայտնաբերել և ուղեկցել են դեպի իրենց ավտոմեքենան։