Լրահոս
Հասարակական
22:48
15.12.25
330

Աղետաբեր լռության դեմ բողոքի ակցիա՝ Երևանում Եվրամիության գրասենյակի մոտ

«Ազատություն քաղբանտարկյալներին». Հայաստանում Եվրամիության պատվիրակության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են արել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները՝ պահելով ապօրինի ազատազրկված հոգևորականների և մյուս հայտնի անձանց նկարներով պաստառներ: Մի քանի օր առաջ էլ երիտասարդները Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ էին գնացել: