Լրահոս
Քաղաքական
14:07
21.09.22
100

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ. Բայրամով

Img default alt hy

Ադրբեջանը լի է վճռականությամբ առաջ մղելու խաղաղության օրակարգը՝ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77 - րդ նստաշրջանի շրջանակներում:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր ելույթում խոսել է հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ նախորդ հակամարտության հետևանքների վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Նրա խոսքով` եռակողմ հայտարարությունների և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում աշխատանքներ են տարվում հաղորդակցության և տրանսպորտային գծերի բացման ուղղությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայացվել է խաղաղ համաձայնագրի առաջարկ: Սակայն չնայած դրան, Բայրամովի խոսքով, Հայաստանը խոչընդոտել է գործընթացին, լրջորեն խախտել է եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունները, իսկ վերջին ամիսներին թույլ է տվել լայնածավալ ռազմական սադրանքներ, որոնք հանգեցրել են կորուստների:

Բայրամովն ասել է, որ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը, Բաքուն լի է խաղաղ օրակարգն առաջ մղելու վճռականությամբ և շարունակում է բանակցություններն այդ ուղղությամբ: