Լրահոս
22:15
21.09.22
915

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա մեկ վիրավոր

Img default alt hy

ՊՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: