Լրահոս
Հասարակական
12:50
22.09.22
105

Ադրբեջանական գնդակից գիշերը վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Գիշերն ադրբեջանական գնդակից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնել է Պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանը չորեքշաբթի երեկոյան է կրակ բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Պատասխան գործողություններից հետո թշնամին դադարել է կրակել:

Ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են Կութի դիրքերը, հայտնել է Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը: