Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:24
31.03.20
133

Ադրբեջանական դիվերսիա եւ տեղեկատվական գրոհ

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված երկու զինծառայողները ու 14-ամյա պատանին տեղափոխվել են Երևան։ Նրանց կյանքի վտանգ չի սպառնում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով: Այս կարանտինային օրերին, երբ ամբողջ աշխարհը խոսում է պատարեզմների դադարեցման անհրաժեշտության մասին, Ադրբեջանը սրում է իրավիճակը: Մեկ ամսում Ադրբեջանը երկրորդ անգամ է փորձել դիվերսիա անել ու մտնել մեր երկրի տարածք, բայց հետ է շպրտվել ու հիմա էլ անցել է տեղեկատվական գրոհի:

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուս է տարածվել։ Մեր պաշտպանական գերատեսչությունը հերքում է լուրերը: