Լրահոս
Իրավական
11:23
25.06.25
306

ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը

Img default alt hy

Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը, այս մասին հաղորդել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ իրավապահները վաղ առավոտից գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, իբր, «Սրբազան պայքար»-ի առաջնորդն ու մասնակիցները «իշխանությունը զավթելու հանցավոր նպատակ են ունեցել, ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»։