Լրահոս
Աշխարհ
13:50
20.06.22
154

90-ամյա ամերիկուհին աթոռով քշել է իր վրա հարձակված արջին

Img default alt hy

WYMT-TV-ն հայտնում է, որ ԱՄՆ-ում 90-ամյա բնակչուհին միայնակ քշել է իր բակ մտած արջին։ 

Դեպքը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Սևիերվիլ քաղաքում։ Կինը նստած է եղել իր տան դիմաց, երբ բակում հայտնվել է արջը՝ երեք քոթոթներով։ 

«Արջը հարձակվեց վրաս ու սկսեց քերծել ձեռքս: Այդ պահին վերցրեցի այգու աթոռը, որը ընկած էր սիզամարգին, և սկսեցի թափահարել։ Դրանից հետո գիշատիչը  փախավ»,- ասել է թոշակառուն։

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են, որ տուժածը թեթև վնասվածքներ է ստացել։