Լրահոս
Միջազգային
12:10
22.09.22
105

6,5 մագնիտուդով երկրաշարժ՝ Մեքսիկայում

Img default alt hy

Սեպտեմբերի 22-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայի արևմուտքի Միչոականի նահանգում՝ այն նույն շրջանում, որտեղ նաև հուժկու ստորգետնյա ցնցում Է եղել սեպտեմբերի 19-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Twitter-ում հայտնել Է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:

«Նախնական տվյալներ. 6,5 մագնիտուդով երկրաշարժ Կոալկոմանից (Միչոական) 81 կիլոմետր դեպի հարավ»,- ասված Է գրառման մեջ: Ստորգետնյան ցնցման օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Երկրի մայրաքաղաքում գործել Է ուժգին երկրաշարժի մասին տեղեկացման համակարգը: Տեղեկություններ զոհերի և ավերածությունների մասին առայժմ չեն ստացվել:

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին, խլել Է առնվազն երկու մարդու կյանք, ևս 10-ը վնասվածնքեր Է ստացել: Առավել մեծ նյութական վնաս Է արձանագրվել Կոլիմայում և Միոչականում, որտեղ տարբեր վնասվածքներ են ստացել մի քանի հազար բնակելի տներ և ենթակառուցվածքի տասնյակ օբյեկտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: